Աբովյանում Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ապա մտել Ծառուկյանի տղային պատկանող գրասենյակի տարածք
Կոտայքի մարզում, այսօր՝ փետրվարի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 13։30-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքի Ռոսիայի և Սուրեն Մնացականյան փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, վրաերթի ենթարկել հետիոտնին, ապա հարվածել Գագիկ Ծառուկյանի որդուն պատկանող գրասենյակի ալյումինե էլեկտրական դռանը և հայտնվել ներսում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Աբովյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Ոստիկանությունն քննչական բաժինը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։ Վերջինս «Աբովյան» բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։