Թուրքիայում նոր երկրաշարժի ուժգնությունը 8-9 բալ է կազմել․ կան զոհեր (տեսանյութ)
Փետրվարի 20-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 36.13⁰ և արևելյան երկայնության 36.04⁰ աշխարհագրական կոորդինատներով Թուրքիա՝ Հաթայ քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 6․4 մագնիտուդով երկրաշարժ:
Հայտնում են ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8-9 բալ:
Ավելի վաղ CNN Turk-ը հաղորդել էր, որ թուրքական Հաթայ նահանգում նոր ավերածություններ են տեղի ունեցել երկրաշարժից հետո։
Հաթայ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով փլված շենքերի փլատակներում մարդիկ կան։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նահանգապետ Լյութֆյու Սավաշը։
Հաթայ նահանգը հոսանքազրկված է, ավերածություններ կան։
«Ցավոք, մի քանի տներ փլուզվել են, մարդիկ մնացել են փլատակներում»,- ասել է Սավաշը NTV հեռուստաալիքի եթերում։
Իր հերթին Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է նոր երկրաշարժերի հետևանքով 8 զոհի մասին։
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան տեղեկացրել է, որ 294 մարդ է տուժել երկուշաբթի Հաթայ նահանգում տեղի ունեցած երկու երկրաշարժերից։ Նրանցից 18-ի վիճակը ծանր է։