Լրահոս

21.02.2023 07:05


Գեղարքունիքի մարզում 23-ամյա աղջիկը փորձել է կամրջից ցած նետվել

Գեղարքունիքի մարզում 23-ամյա աղջիկը փորձել է կամրջից ցած նետվել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզում 23-ամյա աղջիկը փորձել է կամրջից ցած նետվել։

Մարիամ Վ․-ի ինքնասպանության փորձը կանխվել է քաղաքացիների կողմից։

Ըստ տեղեկությունների՝ Մարիամ Վ․-ին փորձել են իր կամքին հակառակ ամուսնացնել Տավուշի մարզի բնակիչ, 30-ամյա Գարիկ Պ․-ի հետ, սակայն աղջիկը չի ցանկացել, բայց նրա քեռին հորդորել և ստիպել է, որ նա պետք է ամուսնանա, ու աղջիկն էլ այդ ամենից դրդված՝ փորձել է կամրջից ցած նետվելու միջոցով՝ ինքնասպանություն գործել։

Դեպքի փաստով՝ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այս խորագրի վերջին նյութերը