Լրահոս

21.02.2023 11:53


Ակնալիճ գյուղում եռահարկ բազմաբնակարան շենքի տանիքում հրդեհ է բռնկվել

Ակնալիճ գյուղում եռահարկ բազմաբնակարան շենքի տանիքում հրդեհ է բռնկվել

Փետրվարի 21-ին, ժամը 10։56-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակնալիճ գյուղում այրվում է եռահարկ բազմաբնակարան շենքի տանիք։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Այս խորագրի վերջին նյութերը