Աշխարհ

21.02.2023 12:46


Թուրքիայի և Սիրիայի սահմանին տեղի ունեցած նոր երկրաշարժի հետևանքով կրկին վնասվել է Քեսաբի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին

Թուրքիայի և Սիրիայի սահմանին տեղի ունեցած նոր երկրաշարժի հետևանքով կրկին վնասվել է Քեսաբի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին

Սիրիայի Արաբական Հանրապետության հայաբնակ Քեսաբ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից վնասվել էր, փետրվարի 20-ի երկրաշարժի հետևանքով կրկին վնասներ է կրել: Այս մասին տեղեկացնում է Բերիո Հայոց թեմի ազգային առաջնորդարանի «Գանձասար» պաշտոնաթերթում տեղ գտած հրապարակումը:

«Քեսապ երկրաշարժի կեդրոնին ամէնէն մօտ սուրիական տարածքն է: Երեկոյեան տեղի ունեցած երկրաշարժային յետցնցումէն ամէնէն շատ ազդուած է Քեսապը։

Ցնցումը ուժգին եղած է։ Բնակչութիւնը դուրս եկած է բնակարաններէն, ապաստանելով ակումբին կամ իրենց ինքնաշարժներուն մէջ։

Արդէն իսկ 6 փետրուարի երկրաշարժին վնասուած Քեսապի Ս. Աստուածածին եկեղեցին կրկին վնասուած է»,-նշված է հրապարակման մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը