Աշխարհ

21.02.2023 20:22


Վենետիկի ջրանցքները գրեթե չորացել են ջրի մակարդակի նվազման պատճառով (լուսանկար)

Վենետիկի ջրանցքները գրեթե չորացել են ջրի մակարդակի նվազման պատճառով (լուսանկար)

Ձմեռային չոր եղանակը մտավախություններ է առաջացրել, որ Իտալիան կարող է բախվել ևս մեկ երաշտի: Ըստ գիտնականների և բնապահպանական խմբերի՝ Ալպերում ձյան տեղումները նորմայից 50 %-ով պակաս են եղել:

Միևնույն ժամանակ Վենետիկում, որտեղ սովորաբար գլխավոր մտահոգությունը հեղեղումներն են, այժմ ջրի մակարդակն իջել է. հայտնի ջրանցքներից մի քանիսում անհնար է դարձել գոնդոլաների, ջրային տաքսիների և արտակարգ ծառայությունների նավակների տեղաշարժը: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությանը:

Legambiente բնապահպանական կազմակերպությունը հայտնել է, որ գետերն ու լճերը ջրի խիստ պակաս ունեն: Իտալիայի ամենաերկար Պո գետի ջուրը նորմայից 61 %-ով պակաս է տարվա այս եղանակի համար: Իսկ հյուսիսային Իտալիայում գտնվող Գարդա լճի ջրի մակարդակն իջել է ռեկորդային ցածր մակարդակի. լճի վրա գտնվող Սան Բիաջիո կղզի կարելի է հասնել բացված արահետով:

Ըստ Ազգային հետազոտական կենտրոնի փորձագետ Մասիմիլիանո Պասկիի՝ հիդրոբալանսը վերականգնելու համար հարկավոր են առնվազն 50 օր տեղումներ:

2022 թ. հուլիսին Իտալիան արտակարգ դրություն էր հայտարարել Պո գետին հարող շրջաններում՝ 70 տարվա ընթացքում վատթարագույն երաշտի պատճառով:

Venice canals reduced to muddy ditches by severe low tides | The Independent

Italy faces new drought alert as Venice canals run dry | Reuters

Venice canals reduced to muddy ditches by severe low tides | The Independent

Venice canals reduced to muddy ditches by severe low tides | The Independent

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը