Աշխարհ

21.02.2023 18:02


Պուտինը հանձնարարել է պատրաստվել ռուսական միջուկային զենքի փորձարկմանը

Պուտինը հանձնարարել է պատրաստվել ռուսական միջուկային զենքի փորձարկմանը

Ռուսաստանը դադարեցնում է մասնակցությունը Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձում։ Բացի այդ, նա հանձնարարել է պաշտպանության նախարարությանը և «Ռոսատոմ»-ին ապահովել պատրաստվածությունը ռուսական միջուկային զենքի փորձարկմանը։ Այս մասին գրում է BBC-ն:

Ինչպես պարզաբանել է Պուտինը, ՆԱՏՕ-ն Ռուսաստանից պահանջում է վերադառնալ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրին, ներառյալ ռուսական օբյեկտներ արևմտյան փորձագետների ընդունումը, բայց դա «ներկայիս պայմաններում» «աբսուրդի թատրոն է»։

«Նրանք ցանկանում են ստուգել մեր պաշտպանական օբյեկտները: Դա անհեթեթություն է»,-ասել է Պուտինը:

Այս պայմաններում, ինչպես ասել է Պուտինը, Ռուսաստանը ստիպված է դադարեցնել իր մասնակցությունը ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրին։

«Ռուսաստանը պայմանագրից դուրս չի գալիս, ո՛չ, այլ կասեցնում է իր մասնակցությունը»,-ընդգծել է նա։

«ՊՆ-ն և «Ռոսատոմ»-ն այժմ պետք է ապահովեն պատրաստվածություն ռուսական միջուկային զենքի փորձարկման համար»,-հավելել է Պուտինը։ Միաժամանակ նա խոստացել է, որ «իհարկե, Ռուսաստանն առաջինը չի անելու դա»։

«Բայց եթե ԱՄՆ-ն փորձարկի, մենք նույնպես կփորձարկենք»,-եզրափակել է ՌԴ նախագահը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը