Լրահոս

22.02.2023 14:44


Ձերբակալվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան

Ձերբակալվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան

«Սուրմալու» առևտրի կենտրոնի պահեստային տարածքում տեղի ունեցած պայթյունի և փլուզման դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակներում ձերբակալվել է առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան: Տեղեկությունը «Արմենպրես»-ին հաստատեցին Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Ավելի վաղ, «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Ազատ Գևորգյանը հայտնել էր, որ 2022 թվականի օգոստոսի 14-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 15 հասցեում գտնվող «Երևանի Պահածոների գործարան» ՓԲԸ-ի տարածքում գործող «Սուրմալու» առևտրի կենտրոնի պահեստային տարածքում տեղի ունեցած պայթյունի և փլուզման դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակներում կատարված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում մեղադրանք է ներկայացվել 4 անձի՝ ՓԲԸ-ի փոխտնօրենին և այն տնտեսվարողներին, որոնց պահեստային տարածքում առաջացել է պայթյունը:

Նախաձեռնված վարույթով նշանակված են փորձաքննություններ, որոնց եզրակացությունները ստանալուց հետո քրեական վարույթի նախաքննությունը կմտնի ավարտական փուլ:

Այս խորագրի վերջին նյութերը