Աշխարհ

22.02.2023 16:24


Թուրքիայում վերջին երկրաշարժի հետևանքով հայկական եկեղեցին փլուզվել է․ շահագործման ենթակա չէ

Թուրքիայում վերջին երկրաշարժի հետևանքով հայկական եկեղեցին փլուզվել է․ շահագործման ենթակա չէ

Թուրքիայի Սամանդաղ շրջանում տեղի ունեցած հուժկու երկրաշարժներից թեև զոհեր չեն եղել, բայց վնասվել է հայկական Սուրբ Մարիամ եկեղեցին, փոխանցում է ermenihaber-ը։

Վաքըֆլը գյուղի համայնքապետ Պերճ Քարթունը նշել է, որ առաջին իսկ երկրաշարժից հետո եկեղեցին փակվել է պատարագների համար։

«Կարելի է ասել, որ վերջին երկրաշարժի հետևանքով եկեղեցին լիովին փլուզվել է։ Այս պահին այն շահագործման ենթակա չէ։ Չենք կարողանում ներսուդուրս անել, պատարագ մատուցել։ Ե՛վ դրսից, և՛ ներսից բավականին վնասվել է»,-ասել է նա։

Իսկ հայկական համայնքի նախկին ղեկավարներից Կարպիս Քուշն ասել է, որ, չնայած վիճակը վատ է, սակայն դա համատարած է։ Միակ լավ բանն այն է, որ մարդկային կորուստներ չկան։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը