Հարցազրույց

22.02.2023 19:21


Արցախի ապաշրջափակման բանալին Հայաստանում է՝ կառավարական առաջին շենքում․ Բենիամին Մաթևոսյան (տեսանյութ)

Արցախի ապաշրջափակման բանալին Հայաստանում է՝ կառավարական առաջին շենքում․ Բենիամին Մաթևոսյան (տեսանյութ)

«Մյունխենում հաստատվեցին բոլոր այն պայմանավորվածություները, որոնք ձեռք էին բերվել 2022 թվականի սեպտեմբերին Վաշինգտոնում, հետո՝ հոկտեմբերին՝ Պրահայում․ պայմանավորվածություններ են, որոնց տրամաբանության շրջանակում Արցախը ճանաչվում է Ադրբեջանի մաս, Ադրբեջանը սուվերեն իրավունք է ստանում տնօրինել Արցախում տեղի ունեցող զարգացումները, քանի որ Արցախն այլևս Ադրբեջանի տարածք է․ իմիջիայլոց, հենց այդ պայմանավորվածությունների արդյունք է Լաչինի միջանցքի՝ ավելի քան 2 ամիս տևող շրջափակումը։ Մյունխենում նաև տեսանք, որ հայկական կողմը վերահաստատում է իր մտայնությունը շարունակել «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ բանակցությունը հենց արևմտյան հարթակում»,-Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ Ադրբեջանը խնդիր ունի կազմաքանդել Արցախի պետականության մնացոդները և ամեն ինչ անելու են՝ դրան հասնելու համար։

«Պետք լինի Լաչինի միջանցքը կփակեն, պետք լինի կանջատեն գազը, լույսը, ինտերնետը․ գլոբալ տենդենց է կազմաքադել Արցախի պետականության փշրանքները և զբաղվել Հայաստանի վերակազմաքանդմամբ»,-ասում է քաղաքագետը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը