Լրահոս

23.02.2023 08:25


Երևանում բախվել է 3 մեքենա, դրանցից մեկն էլ բախվել է գազատար խողովակին, կա վիրավոր

Երևանում բախվել է 3 մեքենա, դրանցից մեկն էլ բախվել է գազատար խողովակին, կա վիրավոր

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 22։00-ի սահմաններում Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում՝ ժողովրդին հայտնի «Բանկի կռուգ»-ում, բախվել են Երևանի բնակիչ, 52-ամյա Վահագն Ա․-ի վարած Renault Logan մակնիշի, Կոտայքի մարզի բանակիչ, 47-ամյա Հրաչյա Ս․-ի վարած Mitsubishi Chariot մակնիշի և Երևանի բնակիչ, 45-ամյա Խաչատուր Խ․-ի վարած Nissan rogue մակնիշի ավտմեքենաները։

Վարորդներից Խաչատուր Խ․-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Ավտոմեքենաներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, ինչից գազի արտահոսք է սկսվել։

Այս խորագրի վերջին նյութերը