Լրահոս

23.02.2023 13:32


Տուգանվել են «Արզնի կաթնամթերք» և «Ապարանի պանրի գործարան» ընկերությունները

Տուգանվել են «Արզնի կաթնամթերք» և «Ապարանի պանրի գործարան» ընկերությունները

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տուգանել է «Արզնի կաթնամթերք» և «Ապարանի պանրի գործարան» ընկերություններին։ Տեղեկությունը հրապարակվել է հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում։

«Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվության միջոցներ է կիրառել «Արզնի կաթնամթերք» և «Ապարանի պանրի գործարան» ընկերությունների արտադրած` բուսական յուղի առկայությամբ ապրանքները որպես թթվասեր մակնշելու և իրացնելու համար»,–ասված է հաղորդագրության մեջ։

Տնտեսավարող սուբյեկտներն ընդունել են իրենց վերագրվող իրավախախտումների փաստը և միջնորդել են կիրառել արագացված վարույթներ։

Այս խորագրի վերջին նյութերը