Աշխարհ

23.02.2023 19:54


Սելենա Գոմեսը դարձել է Instagram-ում ամենաշատ հետևորդ ունեցող կինը՝ «խլելով» Քայլի Ջեների տիտղոսը

Սելենա Գոմեսը դարձել է Instagram-ում ամենաշատ հետևորդ ունեցող կինը՝ «խլելով» Քայլի Ջեների տիտղոսը

Երգչուհի, դերասանուհի Սելենա Գոմեսը շրջանցել է հեռուստաաստղ Քայլի Ջեներին՝ կրկին դառնալով Instagram սոցկայքում ամենաշատ հետևորդներ ունեցող կինը, գրում է Daily Mail-ը:

Սոցկայքում Գոմեսի հետևորդների թիվը հասել է 381 միլիոնի, ինչը գերազանցում է Ջեների 380 միլիոնը։

30-ամյա Գոմեսը նախկինում Instagram-ում ամենաշատ հետևորդ ունեցող կինն էր, սակայն այն ժամանակ նրանից առաջ էր անցել երգչուհի Արիանա Գրանդեն, որին ավելի ուշ գերազանցել էր Ջեները:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը