Լրահոս

23.02.2023 20:08


Գեղարքունիքի մարզում 38-ամյա հայրը սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել իր 9-ամյա աղջնակի նկատմամբ, այդ ամենը հեռախոսով նկարահանել է տղամարդու 61-ամյա մայրը

Գեղարքունիքի մարզում 38-ամյա հայրը սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել իր 9-ամյա աղջնակի նկատմամբ, այդ ամենը հեռախոսով նկարահանել է տղամարդու 61-ամյա մայրը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր փետրվարի 23-ին ՀՀ ներքին գործերի նախարարության, Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն ի մի բերելով, այնուհետև դրանք իրացնելով, Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները Ոստիկանության Վարդենիսի բաժին են բերման ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ 38-ամյա մի տղամարդու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեջ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունները ոչ միայն հավաստի, այլև հիմնավոր էին։

Բերման ենթարկված տղամարդը խոստովանել է, որ փետրվարի 21-ին Գեղարքունիքի մարզում գտնվող իր բնակարանում սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել 9-ամյա աղջնակի նկատմամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այդ քստմնելի արարքը իր բջջային հեռախոսով նկարահանել է ստահակի 61-ամյա մայրը։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այս խորագրի վերջին նյութերը