Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Թուրքիայում ընտրությունները մայիսին անցկացնելու միտում կա
Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Թուրքիայում համընդհանուր ընտրությունները մայիսին անցկացնելու միտում կա, եթե առաջիկա օրերին այլ քաղաքական կոնսենսուս չլինի։
Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ համապետական ընտրությունները կարող են հետաձգվել վեց ամսից մինչև մեկ տարի ժամանակով, համապատասխան նախաձեռնությամբ հանդես կգա բարձրագույն ընտրական խորհուրդը։
«Վերջին խոսքը, կապված ընտրությունների անցկացման օրվա հետ, պետք է ասի Բարձրագույն ընտրական խորհուրդը։ Նախագահն ինքնուրույն չի կարող նման որոշում կայացնել։ Խորհրդարանը պետք է իր կարծիքն արտահայտի։ Սակայն վերջում Բարձրագույն ընտրական խորհուրդը կորոշի՝ արդյոք ընտրություններ կանցկացվեն տուժած 10 նահանգներում, թե ոչ»,-CNN Tűrk-ի փոխանցմամբ՝ ասել է Քալընը։
Նա ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ ավելի քան 2 մլն մարդ է լքել աղետի շրջանը։ Տեխնիկական խնդիրներ կան, օրինակ, հարց է առաջացել, ինչպես են նրանք քվեարկելու, ուր պետք է գնան։
«Բայց միտումն այնպիսին է, որ ընտրությունները կանցկացվեն ժամանակին՝ մայիսին, եթե առաջիկա օրերին քաղաքական այլ կոնսենսուս չլինի»,-ասել է Էրդողանի ներկայացուցիչը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am