Լրահոս

24.02.2023 11:28


Սմարթֆոն պահելու համար մի շարք զինծառայողներ տեղափոխվել են ՌՈ բաժիններ

Սմարթֆոն պահելու համար մի շարք զինծառայողներ տեղափոխվել են ՌՈ բաժիններ

Սմարթ հեռախոսներ օգտագործելու, զինվորական ծառայության առօրյայից համացանցում լուսանկարներ տեղադրելու համար մի շարք ժամկետային և պայմանագրային զինծառայողներ տեղափոխվել են ՌՈ բաժիններ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Զինծառայողները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության»,–ասված է հաղորդագրությունում:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը զինծառայողներին հորդորում է զերծ մնալ արգելված իրեր պահելուց, մասնավորապես` սմարթֆոն տեսակի բջջային հեռախոսներ:

ԶՈւ–ում կարգապահության ամրապնդման, անվտանգության ապահովման համար ՌՈ–ն նաև կոչ է անում զինծառայողների ծնողներին, ընկերներին սմարթֆոն տեսակի բջջային հեռախոսներ, արգելված իրեր չփոխանցել զինվորներին:

Պաշտպանության նախարարությունը նշում է, որ զինծառայողների շրջանում հայտնաբերված սմարթֆոնները զինծառայողներին վերադարձվելու են միայն ժամկետային զինվորական ծառայության ավարտից հետո:

Այս խորագրի վերջին նյութերը