16 ամսական ինդոնեզացի տղան կշռում է 8 տարեկան երեխայի չափ (լուսանկար, տեսանյութ)
Ինդոնեզիայում բնակվող 16 ամսական երեխան իր գիրության պատճառով հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում. երեխան կրում է իր հոր շապիկները, նա կշռում է ութ տարեկան երեխայի չափ:
Ինչպես գրում է Daily Mail-ը, Մուհամադ Կենզի Ալֆարոն, որը ծնվել է 4,5 կգ քաշով, հիմա կշռում է ավելի քան 27 կգ, այն պարագայում, երբ միջինում երեխաներն այս տարիքում կշռում են 9-10 կգ:
Ընտանիքի տանն արված տեսանյութում երևում է, որ անգամ մայրը դժվարանում է երեխային գրկել: Կադրերում երևում են նաև տղայի այտուցված ձեռքերն ու ոտքերը:
Մայրը պատմել է, որ երեխան ինքնուրույն չի կարողանում շարժվել: Ներկայում նա մշտական բժշկական հսկողության կարիք ունի:
Ինդոնեզիայի առողջապահության նախարար Բուդի Գունադի Սադիկինն ասել է, որ համապատասխան մասնագետները վերահսկում են Քենզիին: