Աշխարհ

24.02.2023 15:26


Մեծ Բրիտանիան հակառուսական պատժամիջոցների ցանկում ընդգրկել է նաև իրանցի բարձրաստիճան ղեկավարների

Մեծ Բրիտանիան հակառուսական պատժամիջոցների ցանկում ընդգրկել է նաև իրանցի բարձրաստիճան ղեկավարների

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր ցուցակում ներառել է իրանցիների, որոնց Լոնդոնը մեղադրում է Ռուսաստանին ռազմական մատակարարումների հետ առնչություն ունենալու մեջ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Միացյալ Թագավորության արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրությունը:

Նշվում է, որ պատժամիջոցների ցանկում տեղ են գտել «Ղուդս ավիացիոն արդյունաբերություն» ընկերության իրանցի 5 բարձրաստիճան ղեկավարներ:

«Ընկերությունն արտադրում է այն ԱԹՍ-ները, որոնք օգտագործվել են Ուկրաինայում, ինչը ցույց է տալիս մեր հանձնառությունը՝ շարունակել ճնշում գործադրել Ռուսաստանի զինված ուժերին մատակարարումներ կատարող երրորդ երկրների վրա»,-նշված է հաղորդագրությունում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին այսօր հայտարարել է Ռուսաստանի դեմ միջազգային մակարդակով համակարգված պատժամիջոցների և առևտրի ոլորտում միջոցառումների նոր փաթեթի մասին: Մասնավորապես, արգելք է դրվել Ռուսաստան յուրաքանչյուր այնպիսի ապրանքի արտահանման վրա, որոնք օգտագործվել են մարտական գործողությունների անցկացման համար: Խոսքն ինքնաթիռների պահեստամասերի, ռադիոսարքավորումների, էլեկտրոնային բաղադրիչների մասին է, որոնք կարող են օգտագործվել Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի կողմից, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի արտադրության համար։

Այս խորագրի վերջին նյութերը