Աշխարհ

24.02.2023 20:51


Չինաստանում նախկին ընկերուհիները մեծ պաստառով գնացել են հարսանեկան արարողությանը՝ անհարմար դրության մեջ դնելով փեսային

Չինաստանում նախկին ընկերուհիները մեծ պաստառով գնացել են հարսանեկան արարողությանը՝ անհարմար դրության մեջ դնելով փեսային

Չինաստանի մի բնակիչ, պատրաստվելով կյանքի ամենաերջանիկ օրերից մեկին՝ հարսանիքին, պատկերացում չի ունեցել, թե ինչով է իրականում այդ օրն ավարտվելու:

Ինչպես գրում է Oddity Central-ը, դեպքը տեղի է ունեցել Չինաստանի Յունան նահանգի Հենջդի գյուղում: Հարսն ու փեսան, հարսանիքի հյուրերն ապշել են, երբ միջոցառմանը ներկայացել են մի խումբ աղջիկներ՝ մեծ կարմիր պաստառով: Պարզվել է՝ նրանք փեսայի նախկին ընկերուհիներն են:

«Մենք Չեն Սոնի նախկին ընկրուհիներն ենք և այսօր մենք ոչնչացնենք քեզ»,-գրված է եղել պաստառին:

«Դա ինձ չափազանց շփոթեցրեց: Հիմա կինս ու նրա ընտանիքը շատ դժգոհ են»,-իրավիճակը մեկնաբանել է տղամարդը՝ միևնույն ժամանակ խոստովանելով, որ շատ վատ է վարվել իր նախկին ընկերուհիներից որոշների հետ:

«Երբ փոքր էի և հասուն չէի, շատ աղջիկների եմ նեղացրել»,-պատմել է Չենը՝ հավելելով, որ ցավում է նախկինում իր պահվածքի համար և մյուս տղամարդկանց խորհուրդ է տալիս հարգանքով վերաբերվել կանանց։

«Դուք պետք է հավատարիմ լինեք ձեր ընկերուհուն, այլ ոչ թե դավաճանեք նրան: Եթե ապագայում նա որոշի արտահայտել իր բողոքը, ձեր վերջը կգա»,-ասել է Չենը:

Ex-girlfriends crash wedding with banner threatening to expose groom's past  - World News - Mirror Online

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը