Աշխարհ

24.02.2023 18:03


Միլիարդատեր Թոմաս Լիին մահացած են գտել

Միլիարդատեր Թոմաս Լիին մահացած են գտել

Ամերիկացի միլիարդատեր և ֆինանսիստ Թոմաս Լիին մահացած են գտել։ Նա 78 տարեկան էր, հաղորդում է Reuters-ը։

The New York Post-ի տվյալներով՝ Լին ինքնասպան է եղել։ Ֆինանսիստի մարմինը հայտնաբերել են Մանհեթենի նրա գրասենյակում։

Ահա թե ինչպես է տեղի ունեցածը մեկնաբանել ընտանիքի բարեկամ Մայքլ Սիտրիկը․ «Չնայած նրան, որ աշխարհը ճանաչում էր Թոմաս Լիին որպես ուղիղ ներդրումների ոլորտում առաջին պիոներ և հաջողակ գործարար, մենք նրան ճանաչում էինք որպես նվիրված ամուսին, հայր, պապիկ, եղբայր, ընկեր և բարերար, որը միշտ ուրիշների կարիքները վեր էր դասում իր կարիքներից»։

Forbes-ի տվյալներով՝ Լիի կարողությունը գնահատվում է 2 միլիարդ դոլար։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը