Լրահոս

25.02.2023 09:47


Գյումրիում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Գյումրիում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Փետրվարի 24-ին, ժամը 21:02-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին բարձրացել է Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի շենքերից մեկի մոտակայքում գտնվող գազի խողովակի վրա և ցանկանում է ինքնասպանություն գործել՝ կախվելու միջոցով:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները կանխել են Ա․ Կ․-ի (ՌԴ քաղաքացի, ծնված 1999 թ.) ինքնասպանության փորձը: Շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. քաղաքացին տեղափոխվել է Գյումրու ոստիկանության Մուշի բաժին:

Այս խորագրի վերջին նյութերը