Սյունիքի մարզում շինանյութով բարձված բեռնատարը կողաշրջվել է․ կա վիրավոր
Երեկ՝ փետրվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Էդգարտ Բրոևը իր վարած «Շացման» մակնիշի բեռնատար ավտոմեքնայով Մեղրի-Երևան 115 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Է Բրոևը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն։
Տեղում աշխատել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Բալոյանի գլխավորությամբ, ում կողմից վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Վարորդն աշխատում է «Հարթ Տրանս» ՍՊԸ-ում։