Աշխարհ

25.02.2023 16:23


Ստամբուլում հանդիպել են Էրդողանն ու Ալիևը

Ստամբուլում հանդիպել են Էրդողանն ու Ալիևը

Աշխատանքային այցով Ստամբուլում է գտնվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նրան այսօր ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ երկու երկրի ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլի Վահդեթին առանձնատանը։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Ադրբեջանի նախագահը Ստամբուլ է ժամանել այսօր, նրան օդանավակայանում դիմավորել է Թուքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը