Լրահոս

25.02.2023 17:38


Արագածոտնի մարզում բախվել են Lexus-ն ու Opel-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ

Արագածոտնի մարզում բախվել են Lexus-ն ու Opel-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ

Այսօր՝ փետրվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա Մ1 ավտոճանապարհի 72 կմ հատվածում բախվել են Lexus և Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Opel-ը գլխիվայր շրջվել է, 2 հոգի էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիներն ու ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Արագածոտնի գումարտակի պարեկները։

Պարեկային Ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Opel-ն ու Lexus-ը դեպի Գյումրի ընթանալիս են եղել, երբ Lexus-ը բախվել է Opel-ին, ինչից հետո վերջինս գլխիվայր շրջվել է։

Այս խորագրի վերջին նյութերը