Աշխարհ

25.02.2023 20:17


Ալիևն ու Էրդողանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը

Ալիևն ու Էրդողանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում հանդիպման ժամանակ քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Տեղեկությունը հայտնում է Sputnik-ը՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը:

«Ալիևն ու Էրդողանը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի շուրջ»,-նշվում է հաղորդագրությունում:

Երկու երկրների նախագահները քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև քաղաքական, տնտեսական, առևտրային, էներգետիկ, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության հետագա խորացման հեռանկարները:

Քննարկվել է նաև Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների թեման։ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանն այսուհետ ևս կշարունակի մարդասիրական օգնությունը, ինչպես նաև վստահություն է հայտնել, որ երկրաշարժի հետևանքները հնարավորինս շուտ կվերացվեն:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը