Ճապոնիայում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ ցնցումները զգացվել են 12 պրեֆեկտուրայում
Ճապոնիայի ամենահյուսիսային Հոկայդո կղզու Կուսիրո քաղաքի մոտակայքում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հաղորդում է Ճապոնիայի օդերևութաբանական վարչությունը:
Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվել է 60 կիլոմետր խորության վրա։ Ցունամիի վտանգի մասին չի հաղորդվել, ավերածությունների, տուժածների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան:
Հաղորդվում է, որ առավել ուժգին ստորգետնյա ցնցումներն զգացվել են Նեմուրո քաղաքում։ Դրանց ուժգնությունը ճապոնական յոթ բալանոց սանդղակով կազմել է 5 բալ։ Ընդհանուր առմամբ՝ երկրաշարժն զգացվել է 12 պրեֆեկտուրայում։

Աղբյուրը՝ tert.am