Լրահոս

26.02.2023 12:31


Աղստև գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Աղստև գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 26-ին, ժամը 07։53-ին ահազանգ է ստացել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 104-րդ կմ-ին «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Գ. Մ., ծնված 1981 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում:

մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը և ուղևոր Հ. Մ.-ն (ծնված 1977 թ․) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով: Վարորդը հոսպիտալացվել է Դիլիջանի բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը:

Այս խորագրի վերջին նյութերը