Աշխարհ

26.02.2023 14:47


Գիտնականները պարզել են, թե իրականում ինչ հիվանդությունից է մահացել Բորիս Ջոնսոնի մումիֆիկացված նախնին

Գիտնականները պարզել են, թե իրականում ինչ հիվանդությունից է մահացել Բորիս Ջոնսոնի մումիֆիկացված նախնին

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի մումիֆիկացված նախահայրը չի մահացել սիֆիլիսից, պարզել են ապշած գիտնականները։

Միաժամանակ նրանք եկել են այն եզրակացության, որ նրա մահվան իրական մեղավորը նախկինում երբեք չտեսնված մի բան է, գրում է Daily Mail-ը։

Դիակը, որը ստացել է «Շվեյցարիայի ամենահայտնի մումիա» անվանումը, հայտնվել է 2018 թվականին, երբ նրան նույնականացրել են որպես Բորիս Ջոնսոնի նախնի Աննա Կատարինա Բիշոֆ:

Նրա մնացորդները, որոնք հայտնաբերվել են 1975 թվականին, պարունակել են սնդիկի բարձր մակարդակ, որը հին ժամանակներում համարվել է սիֆիլիսի բուժման հայտնի միջոց, ուստի հետազոտողները ենթադրել են, որ այս հիվանդությունն է սպանել նրան:

Սակայն այժմ նրա մումիֆիկացված օրգանների մանրէների վերլուծությունը բացահայտել է ոչ թե սիֆիլիս, այլ գիտությանը նախկինում անհայտ բակտերիաների բարձր մակարդակ:

Առեղծվածային հին բակտերիայի եւ ժամանակակից բակտերիաների համեմատությունը բացահայտել է մի հետաքրքիր բան։

Այն պարունակել է մի շարք գեներ, որոնք նման են ժամանակակից բակտերիաներում հայտնաբերված գեներին, որոնք առաջացնում են ոսկրային ախտահարում եւ թոքային ախտանիշներ:

Բիշոֆի մնացորդների վրա նկատվող ոսկրային վնասվածքները չբուժված, ուշ աստիճանի սիֆիլիսի հայտնի ախտանիշներ են:

Այսպիսով, նրան կարող էին սխալ ախտորոշել սեռական ճանապարհով փոխանցվող վարակը, այն դեպքում, երբ նրա հիվանդության իրական պատճառը հայտնի չի եղել։

Աննա Կատարինա Բիշոֆը ծնվել է հարուստ ընտանիքում Ստրասբուրգում 1719 թվականին։

Նրա հայրը քահանա է եղել եւ ծառայել է քաղաքի շվեյցարական ընտանիքներում, բայց երբ նա մահացել է 40 տարեկանում, ընտանիքի մնացած անդամները վերադարձել են Բազելում գտնվող իրենց ազգականների մոտ։

Բիշոֆի ամուսինն ի վերջո զբաղեցրել է իր հոր նախկին աշխատատեղը Ստրասբուրգում, եւ նա այնտեղ ապրել է ավելի քան 40 տարի՝ ծնելով յոթ երեխա, որոնցից չորսը ողջ են մնացել մինչեւ չափահաս դառնալը:

Ամուսնու մահից հետո Բիշոֆը կրկին վերադարձել է Բազել, որտեղ մահացել է 1787 թվականին։

Երբ նրան թաղել են Բարֆյուսեր եկեղեցում, նրա բուժման համար օգտագործված սնդիկը դանդաղեցրել է քայքայման գործընթացը եւ նրան վերածել է մումիայի:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը