Ավտովթար Երևանում` հրդեհի բռնկմամբ. 19 և 21 տարեկան երիտասարդները հոսպիտալացվել են
Երևանի Շոպրոնի 3-րդ նրբանցքում ավտովթար է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկմամբ, որի հետևանքով երկու անձ տեղափոխվել է հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ դեպքի մասին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել ժամը 15:53-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտակայքում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Հ․, ծնված 2004 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել կայանած բեռնատար ավտոմեքենային և բռնկվել։
Հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Այրվել է «BMW» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ մասամբ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ս․ Ք․-ն (ծնված 2002 թ․) հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։