Աշխարհ

27.02.2023 11:09


Թևանյանը՝ ոսկե, Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր (տեսանյութ)

Թևանյանը՝ ոսկե, Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր (տեսանյութ)

Հայաստանի ներկայացուցիչ Վազգեն Թեւանյանը ոսկե մեդալ նվաճեց Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում։

65 կգ քաշային կարգի եզրափակիչում Վազգեն Թևանյանը 8:2 հաշվով պարտության մատնեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Մաքքեննային։

61 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձավ Արսեն Հարությունյանը, որը մեկ րոպեում 10:0 հաշվով հաղթեց իրանցի Ռեզայաղուզին։

57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը պարտություն կրեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում։

Հայաստանի թիմը մրցաշարին մասնակցում է գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ։

Մրցաշարին մասնակցում է 48 երկրի 184 ըմբիշ։

Աղբյուրը՝ sport.news.am

Այս խորագրի վերջին նյութերը