Թուրքիայում ֆուտբոլի երկրպագուները զայրացրել են ազգայնականների առաջնորդին (տեսանյութ)
Թուրքիայի Ազգայնական շարժման կուսակցության նախագահ Դևլեթ Բախչելին (իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ դաշինքի անդամ է) հրաժարվել է Ստամբուլի «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբին իր անդամակցությունից: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Նման որոշման պատճառ է դարձել ակումբի երկրպագուների պահվածքը։ Համացանցում կադրեր են տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են «Բեշիքթաշի» երկրպագուները «Անթալյասպորի» հետ հանդիպման ժամանակ դաշտ նետում փափուկ խաղալիքները, որոնք նախատեսված են Թուրքիայում երկրաշարժից փրկված երեխաների համար:
«Թող երեխաները միշտ ժպտան»,-ակցիայի ժամանակ սկզբում վանկարկում էին երկրպագուները։
Սակայն դրանից հետո սկսել են քաղաքական կարգախոսներ հնչել։ Մասնավորապես, «Բեշիքթաշի» երկրպագուները սկսել են բղավել «Hükümet Istifa»՝ «Հեռացնել կառավարությանը»։
Հատկանշական է, որ ավելի վաղ «Ֆեներբախչե» և «Կոնյասպոր» ակումբների խաղի ժամանակ հանդիսատեսը նույնպես վանկարկում էր «Հեռացնել կառավարությանը», սակայն ուղիղ հեռարձակման ժամանակ տրիբունաների ձայները խլացվել էին:
Այս միջադեպը հարուցել է թուրք ազգայնականների առաջնորդի վրդովմունքը։
«Քանի դեռ մեր երկիրը պայքարում է խոշորագույն երկրաշարժի հետևանքների դեմ, անպատասխանատու քայլ է «Ֆեներբախչե»-«Կոնյասպոր» ֆուտբոլային խաղի ժամանակ տրիբունաներից կառավարության հրաժարականի մասին կարգախոսներ բղավելը»,-Twitter-ում հայտարարել է Բախչելին:
Նրա գլխավորած կուսակցությունն իր հերթին վճռականորեն դատապարտել է «երկրաշարժի հետևանքով զոհված քաղաքացիների նկատմամբ ցուցաբերած անհարգալից վերաբերմունքը և երկրի համար նման զգայուն և ցավոտ օրերին սպորտը որպես կեղտոտ քաղաքականության գործիք օգտագործելը»:
Բախչելին զանգահարել է նշված ակումբների ղեկավարներին՝ պահանջելով շտապ միջոցներ ձեռնարկել խաղերը կամ առանց հանդիսականների անցկացնելու, կամ անհրաժեշտ նախազգուշական միջոցներ պահպանելու համար։
Հիշեցնենք, որ Ստամբուլի բնակիչները երեկ երեկոյան բողոքի ակցիա էին կազմակերպել։ Նրանք իրենց դժգոհությունն էին հայտնում այն բանից, թե ինչպես է օգնություն ցուցաբերվում Թուրքիայում երկրաշարժերից տուժած քաղաքացիներին։
Թուրքիայում ֆուտբոլի երկրպագուները զայրացրել են ազգայնականների առաջնորդին (տեսանյութ)
Թուրքիայի Ազգայնական շարժման կուսակցության նախագահ Դևլեթ Բախչելին (իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ դաշինքի անդամ է) հրաժարվել է Ստամբուլի «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբին իր անդամակցությունից: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Նման որոշման պատճառ է դարձել ակումբի երկրպագուների պահվածքը։ Համացանցում կադրեր են տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են «Բեշիքթաշի» երկրպագուները «Անթալյասպորի» հետ հանդիպման ժամանակ դաշտ նետում փափուկ խաղալիքները, որոնք նախատեսված են Թուրքիայում երկրաշարժից փրկված երեխաների համար:
«Թող երեխաները միշտ ժպտան»,-ակցիայի ժամանակ սկզբում վանկարկում էին երկրպագուները։
Սակայն դրանից հետո սկսել են քաղաքական կարգախոսներ հնչել։ Մասնավորապես, «Բեշիքթաշի» երկրպագուները սկսել են բղավել «Hükümet Istifa»՝ «Հեռացնել կառավարությանը»։
Հատկանշական է, որ ավելի վաղ «Ֆեներբախչե» և «Կոնյասպոր» ակումբների խաղի ժամանակ հանդիսատեսը նույնպես վանկարկում էր «Հեռացնել կառավարությանը», սակայն ուղիղ հեռարձակման ժամանակ տրիբունաների ձայները խլացվել էին:
Այս միջադեպը հարուցել է թուրք ազգայնականների առաջնորդի վրդովմունքը։
Նրա գլխավորած կուսակցությունն իր հերթին վճռականորեն դատապարտել է «երկրաշարժի հետևանքով զոհված քաղաքացիների նկատմամբ ցուցաբերած անհարգալից վերաբերմունքը և երկրի համար նման զգայուն և ցավոտ օրերին սպորտը որպես կեղտոտ քաղաքականության գործիք օգտագործելը»:
Բախչելին զանգահարել է նշված ակումբների ղեկավարներին՝ պահանջելով շտապ միջոցներ ձեռնարկել խաղերը կամ առանց հանդիսականների անցկացնելու, կամ անհրաժեշտ նախազգուշական միջոցներ պահպանելու համար։
Հիշեցնենք, որ Ստամբուլի բնակիչները երեկ երեկոյան բողոքի ակցիա էին կազմակերպել։ Նրանք իրենց դժգոհությունն էին հայտնում այն բանից, թե ինչպես է օգնություն ցուցաբերվում Թուրքիայում երկրաշարժերից տուժած քաղաքացիներին։
Աղբյուրը՝ armeniasputnik.am