Գիտնականները հայտնաբերել են 3500-ամյա գանգ՝ տրեպանացիայի հետքերով
Հնագույն բրոնզեդարյան քաղաքի գերեզմանը պեղելիս հնագետները զարմանքով հայտնաբերել են մարդու մնացորդներ, որին, ինչպես պարզվել է, հազարավոր տարիներ առաջ ուղեղի վիրահատություն են արել:
Տրեպանացիան՝ պրոցեդուրա, որի ժամանակ գանգի մեջ անցք են կտրում, պատմականորեն սովորական բժշկական պրակտիկա է եղել աշխարհի հնագույն քաղաքակրթությունների համար:
Սակայն այս շաբաթ հրապարակված նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պրակտիկան սկիզբ է առել բրոնզի դարից՝ սա գանգային վիրահատության ամենավաղ օրինակն է Մերձավոր Արևելքում և, հավանաբար, աշխարհում բորոտության ամենահին օրինակներից մեկը:
Իսրայելի Թել Մեգիդո քաղաքում գտնվող գերեզմանի հնագիտական պեղումների ժամանակ հետազոտողները հայտնաբերել են մ.թ.ա. 1550 և մ.թ.ա. 1450 թվականների միջև ապրած բրոնզեդարյան երկու եղբայրների մնացորդներ, ասվում է հետազոտության մեջ, որը հրապարակվել է PLOS ONE ամսագրում:
Ենթադրվում է, որ ավագ եղբայրը եղել է 21-46 տարեկան, իսկ կրտսերը եղել է դեռահաս կամ 20 տարեկան: Ավագ եղբոր մոտ ուղեղի վիրահատության հետքեր են եղել՝ անկյունային կտրվածքներով տրեպանացիա։
Հետազոտության գլխավոր հեղինակ և Բրաունի համալսարանի Յուկովսկու հնագիտության և հնագույն աշխարհի ինստիտուտի հետազոտող Ռեյչել Կալիշերն ասել է, որ եղբայրները, որոնց մնացորդները հայտնաբերվել են, հավանաբար արիստոկրատներ են եղել կամ նույնիսկ թագավորական ընտանիքի անդամներ, և դա է պատճառը, որ նրանք կարողացել են նման հազվագյուտ բժշկական օգնություն ստանալ:
Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ երկու տղամարդիկ էլ կյանքում լուրջ հիվանդ են եղել, սակայն գիտնականներն ասում են, որ պարզ չէ, թե որ հիվանդությունն է պահանջել ինվազիվ վիրահատություն՝ բորոտությունը կամ այլ վարակիչ հիվանդություն: