19-ամյա երիտասարդը կրակել է երևանյան ակումբներից մեկում, հետո դանակահարել է մենեջերին
Երևանյան ակումբներից մեկում 19-ամյա մի երիտասարդ ատրճանակից կրակել է, հետո վիճել է ակումբի մենեջերի հետ ու դանակահարել նրան։
Ոստիկանությունից հայտնում են, որ փետրվարի 26-ի կեսգիշերին մոտ ոստիկանության Կենտրոնական բաժինը 1-ին համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 36-ամյա մի երևանցի։
Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները մեկնել են հիվանդանոց։
Պարզվել է, որ միջադեպը տեղի է ունեցել Հյուսիսային պողոտայի ժամանցի վայրերից մեկում։
Ժամեր անց երիտասարդը հայտնաբերվել ու ձերբակալվել է։
Նրա մոտ ատրճանակ ու ծալովի դանակ է հայտնաբերվել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երիտասարդը և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։