Աշխարհ

27.02.2023 21:38


Լեհ երաժիշտը 5,3 մլն դոլար արժողությամբ Ստրադիվարիուս ջութակի պատճառով ստիպված է եղել հրաժարվել չվերթից

Լեհ երաժիշտը 5,3 մլն դոլար արժողությամբ Ստրադիվարիուս ջութակի պատճառով ստիպված է եղել հրաժարվել չվերթից

Լեհ երաժիշտ Յանուշ Վավրովսկուն թույլ չեն տվել օգտվել կոմերցիոն ավիաընկերության չվերթից, քանի որ նրա ուղեբեռում եղել է 5,3 միլիոն դոլար արժողությամբ Ստրադիվարիուս ջութակ, որն ավիաընկերությունը հրաժարվել է որպես ձեռքի ուղեբեռ տեղափոխել:

Ինչպես գրում է Luxury Launches-ը, խոսքը LOT Airlines ավիաընկերության մասին է:

Արդյունքում ջութակահար Յանուշ Վավրովսկուն ստիպված է եղել ավտոբուսով Վիլնյուսից (Լիտվա) մեկնել Վարշավա (Լեհաստան): Ավիաընկերության աշխատակիցները երաժշտին ասել են, որ նրա 300-ամյա ջութակը չափազանց մեծ է որպես ձեռքի ուղեբեռ տեղափոխելու համար և պետք է հանձնվի ընդհանուր ուղեբեռի հետ: Սակայն հաշվի առնելով թանկարժեք ջութակի կոտրվելու հավանականությունը՝ երաժիշտը որոշել է ռիսկի չդիմել: Այսպիսով, երաժիշտը մեկ ժամ տևողությամբ թռիչքի փոխարեն ութ ժամ տևողությամբ ուղևորություն է կատարել ավտոբուսով:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը