Ներկայացրած հիմքերը բավարար են, միանում ենք Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացին
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը համարում է, որ բոլոր հիմքերը կան ՀՀ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու համար։
MediaHub-ի հետ զրույցում վերջինս ասաց, որ միանալու են փաստաբաններ Արսեն Բաբայանի և Սոս Հակոբյանի՝ ՍԴ դատավոր, Ստյոպա Սաֆարյանի քույր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացին, և այս պահին խորհրդարանական մյուս ընդդիմադիր խմբակցության հետ քննարկում են՝ հասկանալու, թե ինչ ճանապարհով։
Հիշեցնենք, որ հինգ օր առաջ «ԼԵԳԻՍՏ» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Սոս Հակոբյանն ու Արսեն Բաբայանն ՀՀ ՍԴ դատավոր, Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեցին ՀՀ ԱԺ նախագահին, ՀՀ ԱԺ «Հայաստան», «Պատվի ունեմ» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների ղեկավարներին։
«Այս պահին «Հայաստան» դաշինքի հետ քննարկում ենք, թե կոնկրետ ինչ ճանապարհով ենք միանալու այս գործընթացին։ Այն հիմքերը, որոնք պարոն Բաբայանը, նամակով ներկայացրել է մեզ, և այն հիմքերը որոնք շրջանառվում են մամուլում, առավել քան բավարար են»,-ասաց Մամիջանյանը։