Աշխարհ

28.02.2023 10:38


Հուսով եմ 2023 թվականը բեկումնային տարի կլինի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում․ Ալիև

Հուսով եմ 2023 թվականը բեկումնային տարի կլինի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում․ Ալիև

Հուսով եմ 2023 թվականը բեկումնային տարի կլինի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում:

Հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը․

«Հարկ է նշել Ռուսաստանի հատուկ դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու գործում: Անցյալ տարի այս ուղղությամբ կարևոր ջանքեր են գործադրվել, ընդունվել են ապագա խաղաղության համաձայնագրի հայեցակարգային բնույթը, այն է՝ երկու երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչումը սահմանող փաստաթղթեր։

Դա հաստատեցին անցյալ տարվա հոկտեմբերին Պրահայում և Սոչիում ընդունված փաստաթղթերը։ Այս փաստաթղթերն այն հիմքն են, որով կարելի է հասնել խաղաղության համաձայնագրի։ Ամեն դեպքում, մենք վճռական ենք դրական և կառուցողական աշխատանք տանել հայկական կողմի և մեր բարեկամ ու հարևան Ռուսաստանի հետ՝ արագորեն շրջելու այս թշնամության էջը և խաղաղությունը Հարավային Կովկասին վերադարձնելու համար»,-նշել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը