Լրահոս

28.02.2023 11:14


Ինձ չհասկացողներ, չկամեցողներ, նստեք և սպասեք. Ձեր հետևից կգան. Զարուհի Նախշքարյան

Ինձ չհասկացողներ, չկամեցողներ, նստեք և սպասեք. Ձեր հետևից կգան. Զարուհի Նախշքարյան

Շնորհակալություն եմ հայտնում իմ անփոխարինելի ներկայացուցիչներին Ռուբեն Մելիքյանին և Սիրանուշ Սահակյանին, գործընկերներիս, փաստաբաններին և լրատվամիջոցներին, իմ ուժերին հավատացողներին և ինձ դատավորի բարձր առաքելությունը վստահողներին այն ահռելի աջակցության համար, որ դուք ինձ ցուցաբերեցիք։

Դուք ինձ հնարավորություն տվեցիք գիտակցելու, որ իմ բորոր ջանքերը անկախ դատական իշխանություն ունենալու համար զուր չեն եղել, և , ինչպես ասում է դատավոր Աննա Փիլոսյանը, մեկ մարդու արածը երբեք անկարևոր և անհետևանք չէ։

Եվ դուք դրա մեջ կհամոզվեք, ինձ չհասկացողներ, չկամեցողներ, մաղձի մեջ տապակվողներ և պառանոիդալ կոմպլեքսների տակ մնացած ճղճիմ էակներ։

Կհամոզվեք նաև դուք, փոքրահոգի վախկոտ տառապյալներ։

Նստեք և սպասեք։ Ձեր հետևից կգան։

Շնորհակալ եմ

Զարուհի Նախշքարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը