Լրահոս

28.02.2023 12:53


Գյումրիի տներից մեկում հրդեհի հետեւանքով այրվածքներ ստացած քաղաքացին 90-ամյա կին է

Գյումրիի տներից մեկում հրդեհի հետեւանքով այրվածքներ ստացած քաղաքացին 90-ամյա կին է

Գյումրի քաղաքի Ռիժկով փողոցի տներից մեկում բռկված հրդեհի հետեւանքով Գյումրի ԲԿ տեղափոխված քաղաքացին 90-ամյա կին է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասացին բժշկական կենտրոնի լրատվական բաժնից։

«Նա վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը ծանր է։ Կնոջ մարմնի 90-ից 100 %-ն այրված է»,-հայտնեցին կենտրոնից։

Հիշեցնենք, որ նախօրեին՝ փետրվարի 27-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ռիժկովի փողոցում այրվում է տան տանիք:

Փրկարարները հրդեհի հետևանքով տուժած Ք. Մ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 20 քմ, գույքը և մասնակի` առաստաղը:

Այս խորագրի վերջին նյութերը