Աշխարհ

28.02.2023 14:47


Բաքվին անհանգստացնում է հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելության ներկայությունը

Բաքվին անհանգստացնում է հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելության ներկայությունը

Բաքվում կարծում են, որ ԵՄ առաքելության ներկայությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ինչ-որ կերպ խախտում է Ադրբեջանի լեգիտիմ շահերը: Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը` ելույթ ունենալով իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հայտնել է, որ առաջին առաքելության ներկայությունը կոնսենսուսի արդյունք էր, քանի որ առաքելությունը ժամանակավոր բնույթ էր կրում և հետապնդում էր երկու նպատակ՝ ամրապնդել վստահության միջոցները և օգնել սահմանի սահմանազատմանը:

Երկու նպատակներին էլ չեն հասել, հայտարարել է Բայրամովը՝ հավելելով, որ Բաքվում առաքելության կողմից գործուն քայլեր չեն տեսել։ «Ավելին, առաքելության գործունեության մեկնարկից ի վեր հայկական կողմի դիրքորոշումն ավելի ապակառուցողական է դարձել։ Ինչ վերաբերում է սահուն անցմանը առաքելության երկրորդ մաս , ապա դա տեղի է ունեցել հոկտեմբերին Ժնևում պայմանավորվածությունների խախտմամբ»,-ասել է նա։

Նա հավելել է, որ Բաքվում համաձայն չեն այն հայտարարությունների հետ, թե առաքելությունն Ադրբեջանի հետ կապ չունի։ «Մենք նման հիմնավորումը չենք ընդունում։ Դա վերացական առաքելություն չէ։ Այն շոշափում է Ադրբեջանի լեգիտիմ շահերը։ Մենք անհանգստացած ենք և մեր մտահոգությունները բազմիցս հայտնել ենք հրապարակավ և դիվանագիտական խողովակներով։ Ուշադիր հետևելու ենք, թե ինչպես է այդ առաքելությունն ընթանում»,-ասել է Բայրամովը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը