Լրահոս

28.02.2023 20:27


Մարտի 1-ից մինչև ապրիլի 29-ը փակ են լինելու Թամանյան և Իսահակյան փողոցների հատման խաչմերուկները․ Երևանի քաղաքապետարան

Մարտի 1-ից մինչև ապրիլի 29-ը փակ են լինելու Թամանյան և Իսահակյան փողոցների հատման խաչմերուկները․ Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը հայտնում է․

«Հարգելի քաղաքացիներ,

մարտի 1-ից սկսվում են Երևանի համայնքային ծրագրերով նախատեսված մայրաքաղաքի Թամանյան փողոցի և Թամանյան-Իսահակյան փողոցների խաչմերուկների երթևեկելի մասի ծածկի վերատեղադրման, բարեկարգման աշխատանքները:

Ըստ այդմ, մարտի 1-ից մինչև ապրիլի 29-ը փակ են լինելու Թամանյան և Իսահակյան փողոցների հատման խաչմերուկները:

Պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»:

Այս խորագրի վերջին նյութերը