Լրահոս

28.02.2023 22:43


Արարատի մարզում ՊՆ ծառայողը BMW-ով բախվել է գազալցակայանի պատին և հայտնվել քարերի վրա, վիրավորը ևս ՊՆ ծառայող է

Արարատի մարզում ՊՆ ծառայողը BMW-ով բախվել է գազալցակայանի պատին և հայտնվել քարերի վրա, վիրավորը ևս ՊՆ ծառայող է

Այսօր՝ փետրվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 17։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Սևակ Ղ․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ և բախվել «ԷԼ ՊԻ ՋԻ Էներջի» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի պատին, ապա՝ բախվել քարերին։

Արարատի մարզի բնակիչ 23-ամյա Արման Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Պարզվել է, որ վարորդն ու վիրավորը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում։

Այս խորագրի վերջին նյութերը