Աշխարհ

01.03.2023 12:01


ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, թե որ երկրներին է համարում երկարաժամկետ դաշնակիցներ

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, թե որ երկրներին է համարում երկարաժամկետ դաշնակիցներ

Ռուսաստանի ռազմավարական և երկարաժամկետ դաշնակիցները գտնվում են ԱՄՆ-ի և նրա կողմից վերահսկվող կառույցների ու պետությունների ճնշման ներքո։ Այս մասին Lenta.ru-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Ռուսաստանի երկարաժամկետ դաշնակիցների թվում Գալուզինը նշել է Բելառուսը որպես Միութենական պետության մաս, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության՝ ԵԱՏՄ (ՌԴ, Հայաստան, Բելառուս, Ղազախստան,Ղրղզստան) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ՀԱՊԿ (ՌԴ, Հայաստան, Բելառուս, Ղազախստան,Ղրղզստան, Տաջիկստան) երկրները։

«Որպես երկարաժամկետ դաշնակիցներ՝ մենք, անշուշտ, դիտարկում ենք Բելառուսը Միութենական պետության շրջանակում, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրները։ Միաժամանակ մենք քաջատեղյակ ենք ԱՄՆ-ի և նրա վերահսկողության տակ գտնվող կառույցների ու պետությունների կողմից մեր ռազմավարական գործընկերների վրա գործադրվող աննախադեպ ճնշման մասին»,-ասել է Գալուզինը։

Այս խորագրի վերջին նյութերը