Թուրքիայում ավերիչ երկրաշարժը կանխատեսած հոլանդացի գիտնականը նոր նախազգուշացում է արել
Հոլանդացի սեյսմոլոգ Ֆրենկ Հուգերբիթսը, որը կանխատեսել էր ավերիչ երկրաշարժերը Թուրքիայում և Սիրիայում, ասել է, որ մարտին Երկրի վրա նոր մեգաերկրաշարժ է տեղի ունենալու, գրում է rg.ru-ն։
Solar System Geometry Survey (SSGEOS) գիտական ինստիտուտի (Հուգերբիթսն այնտեղ է աշխատում) զեկույցում ասվում է, որ մարտի 2-ին և 5-ին մոլորակների մոտենալը կարող է հանգեցնել շատ մեծ սեյսմիկ ակտիվության։ Երկրաշարժերի շարք կարող են տեղի ունենալ 2023 թվականի մարտի 3-ից մինչև մարտի 7-ը։
Ցնցումների ուժգնությունը կարող է լինել 8,5 և ավելի բալ։
«Չեմ չափազանցում, չեմ փորձում վախ տարածել, սա ընդամենը նախազգուշացում է»,-ասել է գիտնականը։
Ինստիտուտը նաև անվանել է այն շրջանները, որոնք ընկել են այսպես կոչված կարմիր գոտում՝ Ճապոնիայի հարավը, Ինդոնեզիան, Պակիստանը, Հունաստանը, Պորտուգալիան և Հյուսիսային Ամերիկայի մի մասը։ Այս ցուցակում է նաև Ռուսաստանը։ Ֆրենկ Հյուգերբիթսը կարծում է, որ Կուրիլյան կղզիներում կարող է տեղի ունենալ ավերիչ երկրաշարժ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 45 089-ի։

Աղբյուրը՝ tert.am