Աշխարհ

01.03.2023 15:18


Դելիում հանդիպել են Լավրովն ու Չավուշօղլուն

Դելիում հանդիպել են Լավրովն ու Չավուշօղլուն

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր՝ մարտի 1-ին, հանդիպել է իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ։ Այս մասին գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր թելեգրամյան ալիքում:

Բացի այդ, Զախարավոն լուսանկար է հրապարակել հանդիպումից: Այլ մանրամասներ հայտնի չեն:

Լավրովը երեքշաբթի երեկոյան ժամանել է Հնդկաստանի մայրաքաղաք՝ մասնակցելու մարտի 1-2-ին կայանալիք G20-ի արտգործնախարարների հանդիպմանը։

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը