Աշխարհ

01.03.2023 18:54


Ադրբեջանցիները օկուպացված Շուշիում ջրամբար են կառուցում

Ադրբեջանցիները օկուպացված Շուշիում ջրամբար են կառուցում

Հայկական օկուպացված Շուշիում ադրբեջանցիները ջրամբար են կառուցում։

ԱՊԱ-ի հաղորդմամբ՝ Կենտրոնական ջրամբարը, որը բաղկացած է երկու մասից՝ յուրաքանչյուրը 1000 խմ, շահագործման կհանձնվի այս տարի։

«Զարիսլինսկայա ամբարտակից հավաքված ջուրը պոմպերով մղվելու է դեպի այս ջրամբար, իսկ այնտեղից ինքնահոս կերպով կհասնի քաղաքային ցանց։ Ջրամբարի առանձնահատկությունն այն է, որ էլեկտրաէներգիայի անջատման, պոմպի անսարքության դեպքում, Շուշիի սպառողների վրա դա չի անդրադառնա։ Օգտագործելով այս ջրամբարը՝ մենք նրանց անխափան կերպով կապահովենք ջրով։ Դրանից հետո շահագործման կհանձնվի եւս մեկ ջրամբար, եւ մենք կսկսենք քաղաքի ջրամատակարարման ցանցի վերակառուցումը»,-ասել է «Ազերսու» ԲԲԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անար Ջաբրաիլին:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը