Աշխարհ

01.03.2023 19:21


Հնդկաստանում հարսը մահացել է պսակադրության ժամանակ. աղջկա հայրը փեսային առաջարկել է ամուսնանալ մյուս դստեր հետ

Հնդկաստանում հարսը մահացել է պսակադրության ժամանակ. աղջկա հայրը փեսային առաջարկել է ամուսնանալ մյուս դստեր հետ

Հնդկաստանում ավանդական հարսանեկան արարողության ժամանակ հարսնացուն կորցրել է գիտակցությունը։ Ինչպես հայտնում է Daily Star-ը՝ վկայակոչելով Indian Hindi Latest-ին, աղջիկը սրտի կաթված է ստացել, իսկ հարսնացուի հայրը փեսային առաջարկել է ամուսնանալ իր կրտսեր քրոջ հետ։

Հնդկաստանի արևմտյան Գուջարաթ նահանգում հարսանիքի ժամանակ երիտասարդ հարսնացուն բառացիորեն մոտ բողոքել է գլխապտույտից, իսկ հետո հանկարծակի ընկել։ Աղջիկը ուշքի չի եկել, հարազատները նրան տեղափոխել են հիվանդանոց։ Այնտեղ պարզվել է, որ հարսնացուն հանկարծամահ է եղել սրտի կանգի պատճառով։

Աղջկա հայրը հարսանիքը չեղարկելու փոխարեն փեսային առաջարկել է կնության առնել հանգուցյալ հարսի քրոջը՝ կրտսեր աղջկան։ Տղամարդը չի մերժել առաջարկը, ինչի արդյունքում ավագի տեղը զբաղեցրել է փոքր քույրը։ Մահացած հարսնացուի մարմինը մնացել է հիվանդանոցի դիահերձարանում՝ մինչև տոնակատարությունների ավարտը։

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը