Պոլինեզիայի Զատկի կղզում հայտնաբերվել է մոաի ևս մեկ արձան, գրում է ABC News-ը։ Քանդակը գտնվել է չորացած լճի հատակին։
Կղզում ընդհանուր առմամբ մոտ հազար մոաի արձան կա, որոնք պատրաստված են ծակոտկեն լեռնային ապարից՝ հրաբխային տուֆից։ Ամենաբարձրը մոտ 33 ֆուտ է (մոտ 10 մետր)։ Արձանների միջին քաշը 3-5 տոննա է։ Սակայն կան նաև մինչև 80 տոննա կշռով նմուշներ։
Վերջերս հայտնաբերված քանդակը փոքր է, սակայն գտածոն կարևոր հնագիտական բացահայտում է, քանի որ վկայում է այն մասին, որ այստեղ կարող են լինել նաև այլ մոաիներ, որոնց գոյության մասին գիտնականները չեն իմացել։
Բացի այդ սա առաջին դեպքն է, երբ քարե արձանը գտնվում է չորացած լճակի տեղում։
«Մոաիներն արտացոլում են Ռապա Նուի ժողովրդի պատմությունը: Նրանք կղզու բնակիչների աստվածացված նախնիներն էին»,-ասում է հնագետ Թերի Հանթը:
Հետազոտողները կշարունակեն փնտրել այլ մոաիներ, ինչպես նաև այն գործիքները, որոնցով ստեղծվել են քանդակները:
Զատկի կղզում հայտնաբերվել է մոաի ևս մեկ արձան

Աղբյուրը՝ news.am