Աշխարհ

02.03.2023 10:27


«Դիվանագիտությունը հետին պլան է մղվել». Դելիում Լավրով-Բլինկեն հանդիպում չի կայանա

«Դիվանագիտությունը հետին պլան է մղվել». Դելիում Լավրով-Բլինկեն հանդիպում չի կայանա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ ԱՄՆ-ն աշխարհում հակամարտությունների սրման կողմնակից է, ուստի դժվար է ակնկալել, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Դելիում G20-ի շրջանակում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Նրանք (ԱՄՆ) հանդես են գալիս սկզբունքորեն հակամարտությունների սրման օգտին ամբողջ աշխարհում, դիվանագիտությունը հետին պլան է մղվել»,-ասել է Զախարովան:

Նա նաև զարմանք է հայտնել առ այն, թե ինչու է Վաշինգտոնն ընտրել նման կուրս՝ դիվանագիտություն չիմանալո՞ւ պատճառով, թե՞ գիտակցաբար են սկսել կործանման քաղաքականություն վարել։

Նախօրեին Բլինկենը նույնպես հաստատել էր, որ չի ծրագրում հանդիպել Լավրովի հետ G20-ում։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը