Ռազմավիրական ճանապարհի՝ Վլադիկավկազից դեպի Վրաստան տանող հատվածը բեռնատար մեքենաների երթևեկության համար փակել են վատ եղանակի պատճառով։
Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: «Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները՝ 2023 թվականի մարտի 2-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 01:10-ից արգելվում է ծանր բեռնատարների երթևեկությունը Վլադիկավկազ-Լարս հատվածում՝ Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու ուղղությամբ»,-ասված է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության վարչության Telegram-ալիքում:
Հաղորդագրությունում նշվում է, որ բեռնատարների համար երթևեկությունը կբացվի միայն հատուկ կարգադրությամբ: Ռազմավիրական ճանապարհը տանում Է Վլադիկավկազից Թբիլիսի Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով՝ Ռուսաստանը կապելով Անդրկովկասի հետ։ Ռուսաստանի հատվածում երթուղին անցնում է Հյուսիսային Օսիայի տարածքով։ Ձմռանը ճանապարհը հաճախ փակում են վատ եղանակի պատճառով:
Լարսը փակ է բեռնատարների համար