Ալիևը հայտնել է, թե քանի միլիարդ դոլար է ներդրվել Արցախի օկուպացված տարածքներում
2021-2022 թվականներին Ադրբեջանի կառավարությունը Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով օկուպացված տարածքներում աշխատանքների վրա ծախսել է մոտ 4 միլիարդ դոլար։ Այս մասին մարտի 2-ին Բաքվում Չմիավորման շարժման կոնտակտային խմբի գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ինչպես գրում է report.az-ը, նա ընդգծել է, որ այս տարի նախատեսվում է այդ նպատակների համար հատկացնել առնվազն 1,7 մլրդ ԱՄՆ դոլար:
«Մենք զրոյից կառուցում ենք նոր քաղաքներ և գյուղեր՝ օգտագործելով ժամանակակից քաղաքաշինությունը և օգտագործելով «խելացի քաղաք» և «խելացի գյուղ» հասկացությունները»,-ասել է նա:

Աղբյուրը` tert.am